Բաժիններ՝

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայում ինքնաթիռների կապի կաոնները

Ռուսաստանը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից ստացել է համաձայնեցված հուշագիր Սիրիայում օդային պատահարների կանխարգելման մասին: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Հուշագիրը կօգնի խուսափել Սիրիայի երկնքում ինքնաթիռների բախումից ու նրանց միջև պոտենցյալ կոնֆլիկտներից:

Համագործակցության կամ գործողությունների կոորդինացման մասին դեռ խոսք չի գնում: «Բառացիորեն այսօր առավոտյան մենք մեր ամերիկացի գործընկերներից ստացանք նրանց հետ համաձայնեցված հուշագիր Սիրիայում օդային պատահարների կանխարգելման մասին»,- ասել է Կոնաշենկովը՝ հավելելով, թե ՌԴ ՊՆ-ն հուշագրի ստորագրումը համարում է «կարևոր քայլ»:

«Համարվում է, որ տվյալ փաստաթուղթը տարածվելու է հակադաիշական կոալիցիայի բոլոր երկրների ավիացիաների վրա: Համենայն դեպս, ամերիկացիները պարտավորվել են համաձայնեցված կանոնները հասցնել իրենց բոլոր գործընկերներին, որոնք գործում են Սիրիայի տարածքում»,- ասել է Կոնաշենկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս