Դոն Վիտո Կորլեոնեի կյանքի կանոնները
1. Մարդու առաջնային պարտականությունը ողջ մնալն է: Իսկ ահա հետո հետևում է այն, ինչ մարդիկ պատիվ են կոչում:
2. Եթե դու առատաձեռնություն ես ցուցաբերում, ապա այդ առատաձեռնությանն անձնական երանգ տուր:
3. Դստեր հարսանիքի օրը ոչ մի սիցիլիացի չի կարող ոչ մեկի խնդրանքը մերժել և ոչ մի սիցիլիացի բաց չի թողնում նման պահը:
4. Եթե տղամարդն իր երեխաների համար չի դառնում իսկական հայր, ուրեմն նա տղամարդ չէ:
5. Ընկերությունն ամեն ինչ է: Ընկերությունը բարձր է տաղանդից: Ուժեղ է յուրաքանչյուր կառավարությունից: Ընկերությունը նշանակում է մի փոքր ավելի քիչ, քան ընտանիքը: Երբեք չմոռանաք դա:
6. Յուրաքանչյուրս ինչ-որ բան ունենք պատմելու մեր անհաջողությունների մասին: Ես դա չեմ պատրաստվում անել:
7. Նա գործունյա մարդ է: Ես նրան այնպիսի առաջարկություն կանեմ, որից նա չի կարողանա հրաժարվել:
8. Ես սնահավատ մարդ եմ. ամոթ է խոստովանելը, բայց ինչ արած:
9. Այս կյանքում ոչինչ ինձ համար այնքան օտար չէ, ինչպես անհոգությունը: Կանայք և երեխաները կարող են իրենց թույլ տալ անհոգ ապրել: Տղամարդիկ` ոչ:
10. Մարդկանց, ում սիրում ես, չի կարելի ասել՝ «ոչ»: Սրանում է ամբողջ գաղտնիքը: Երբ այնուամենայնիվ ստիպված ես, ապա քո «ոչը» պետք է հնչի՝ որպես «այո»: Կամ հասիր նրան, որպեսզի նրանք ինքներն ասեն այդ «ոչը»: Եվ մի ափսոսա դրա համար ո՛չ ժամանակդ, ո՛չ ջանքերդ:
11. Նրանց հետ, ովքեր դժբախտ պատահարն ընդունում են՝ որպես անձնական վիրավորանք, դժբախտ պատահարներ չեն լինում:
12. Միշտ ավելի լավ է, եթե ընկերդ լիովին չի գնահատում արժանիքներդ, իսկ թշնամիդ չափազանցնում է թերություններդ:
13. Վրեժն ուտեստ է, որն ամենից համեղն է, երբ սառչում է:
14. Մենք իրավաբաններ չենք, որպեսզի իրար վավերացված երաշխավորություններ տանք: Մենք պատվի մարդ ենք:
15. Չափը ճանաչիր:
16. Մի բան է վիսկին, մոլախաղերը, նույնիսկ կանայք. այն, ինչ պահանջում է շատերի հոգին և արգելվում է պետության և եկեղեցու հայրերի կողմից: Եվ լրիվ այլ բան է թմրանյութը:
17. Ի՞նչ իմանաս, չի՞ դառնա արդյոք իմ թոռների երեխաներից մեկը նահանգապետ կա նույնիսկ նախագահ. այստեղ` Ամերիկայում անհնարին ոչինչ չկա:
18. Եթե ես ամենազոր լինեի, ապա ավելի շատ գթասրտություն կցուցաբերեի, քան Տերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը