![](/banners/BeFunky-design.jpg)
«Բավարիայի» երկրպագուները կբոյկոտեն Չեմպիոնների լիգայի հանդիպումը
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/fans-vs-bayern-munich.jpg)
Չեմպիոնների լիգայի «Արսենալի» հետ խաղում «Բավարիայի» երկրպագուները բոյկոտ կկազմակերպեն, որի պատճառը տոմսերի գների բարձրաումն է: Sky Sports-ը հայտնում է, որ երկրպագուները պնդում են, որ 70 ֆունտ արժեցող տոմսը շատ թանկ է:
Այդ պատճառով երկրպագուները հանդիպման առաջին 5 րոպեներին կլռեն, իսկ հետո, սովորականի պես, կաջակցեն իրենց թիմին: Այդպիսով նրանք ուզում են ցույց տալ, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում և որքան կարևոր է երկրպագելու ավադույթը ֆուտբոլի համար:
Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Բավարիա» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Լոնդոնում:
Սիրարփի Աղաբաբյան