 
                        Սարգիս Հովսեփյան. Մեղավորը ես եմ
 
                                    Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրում Ալբանիայից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը ներկայացավ հետխաղյա մամլո ասուլիսին:
Հովսեփյանը խոսեց կցկտուր և կարճ.
«Չեմ ցանկանում երկարեցնել. կարճ հայտարարություն անեմ: Այնքան վատ էր ամեն ինչ. մեղավորը ես եմ: Սա ֆուտբոլ է. այսօր խաղադաշտում միայն Ալբանիան էր: Ոչ մի լավ բան չտեսա, բոլորս վատ էինք: Անթասիբ ֆուտբոլ խաղացինք: Դժվար է մարզչի համար այսպիսի հանդիպումից հետո, հասկանում ենք, որ պատասխանատվություն է:
Երևի շատ վատ աշխատեցինք, բայց ինչքան ցանկություն կար, հնարավորություն կար, փորձում էի օգնել. ցավոք՝ չկարողացա: Լավ խաղեր եղան, սակայն այս հանդիպումն ամեն ինչ ջնջեց»:
Սիրարփի Աղբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        