Բաժիններ՝

Գնչուական գուշակություն ասեղների օգնությամբ

Ասեղների միջոցով այս գուշակությունը շատ հին է և շատ պարզ: Ծիսակատարության համար Ձեզ անհրաժեշտ է կլոր ափսե և 21 ասեղ: Սովորաբար գուշակությունն անում են հաջորդ ամսվա համար:

Ափսեի վրա դնում են 21 ասեղները, իսկ հետո շատ դանդաղ, բարակ շիթով ջուր են լցնում ափսեի մեջ, որն առաջացնում է ասեղների շարժ: Երբ ջուրն ամբողջովին ծածկում է ափսեն, տեսեք, թե ինչպես են դասավորվել ասեղները:

Եթե ասեղները խաչվել են, ապա դրանց քանակը ցույց է տալիս Ձեր թշնամիների և անբարյացակամ մարդկանց քանակը, իսկ եթե ասեղները չեն խաչվել, ապա ամիսը շատ բարենպաստ կլինի բոլոր նոր նախաձեռնությունների համար:

Այնհուհետև նայեք սխեման: 
asexneri gushakutyun

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկարի մեկնաբանում.

1 – սեր, 2 – փող, 3 – նվեր, 4 – կարոտ, 5 – վտանգ, 6 – բաժանություն, 7 – բանտ, 8 -նշանադրություն, 9 – ազնվություն, 10 – կոպտություն, 11 – ուրախություն, 12 – նամակ, 13 – հիվանդություն, 14 – հարսանիք, 15 ծնունդ, 16 – դիմադրություն, 17 – հաճույք, 18 – հանդիպում, 19 – հավաքույթ, 20 – հաջողություն, 21 – հարաբերությունների խզում, 22 – առողջություն, 23 – փառասիրություն, 24 – ճանապարհ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս