
Եթե Դուք ինձ համեմատեք Հիսուսի հետ, իսկ հաջորդ օրն ասեք, որ չեմ կարող քայլել ջրի վրայով, ապա Դուք խնդիրներ կունենաք

«Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր գործունեության հետագա անելիքների, իրենից սպասելիքների մասին:
«Thе Telegraph»-ը մեջբերում է Կլոպի ամենահետաքրիքր մտքերը.
«Եթե Դուք ինձ համեմատեք Հիսուսի հետ, իսկ հաջորդ օրն ասեք, որ չեմ կարող քայլել ջրի վրայով, ապա Դուք խնդիրներ կունենաք: Ես լողում եմ, ինչպես բոլորը:
Չեմ կարծում, թե ֆուտբոլում իմ որոշումներն իդեալական են և, առհասարակ, ֆուտբոլում հետագան է ցույց տալիս որոշման իրավացիությունը:
Իհարկե, փոփոխություններ կլինեն, քանի որ ես տարբերվում եմ այլ մարզիչներից: Կարծում եմ, «Լիվերպուլի» երկրպագուներն այնքան խելացի են, որ կհասկանան, որ ժամանակ է հարկավոր»,- նշել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան