 
                        Բնակարանում դի է հայտնաբերվել
 
                                    Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1956 թ. ծնված Ս. Խ.-ի դին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        