Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի բացումը Հայաստանում
Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) կենտրոնը կհիմնի աստղագիտության համակարգման տարածաշրջանային նոր գրասենյակ Հայաստանում։
Հայաստանյան գրասենյակը կգործի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և կհամակարգի աստղագիտության զարգացման գործունեությունը մեր և հարևան երկրներում։ Տարածաշրջանային կենտրոնի բացումը տեղի կունենա Բյուրականի աստղադիտարանում հոկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև ելույթ կունենան ՄԱՄ գլխավոր քարտուղար Պիերո Բենվենուտին, ՄԱՄ ԱԶԳ կենտրոնի տնօրեն Քեվին Գովենդերը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ՄԱՄ ռազմավարական ծրագրի համակարգող Ջորջ Մայլին և Հարավարևմտյան Ասիայի ԱԶԳ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը։