
«Լիվերպուլը» սկսել է «Նորմալը» գրառությամբ մարզաշապիկների վաճառքը

Մերսիսայդցիների խանութում ապրանքն արժե 15 ֆունտ: Մարզաշապիկի վրա պատկերված են կեպին և ակնոցները, որոնք կրում է Կլոպը, ինչպես նաև այն ֆրազան, որն արտասանել է գերմանացին մամլո ասուլիսի ժամանակ:
«Լիվերպուլի» պաշտոնական կայքը նշում է, որ մեծ պահանջարկի պատճառով մարզաշապիկը պատվիրատուին կառաքվի հոկտեմբերի 19-ից ոչ շուտ:
Ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ Կլոպին հարցրել են. «Երբ Անգլիա եկավ Ժոզե Մոուրինիոն, նա իրեն անվանեց «Յուրահատուկ»: Ինչպե՞ս Դուք Ձեզ կբնութագրեք»:
Գերմանացի մարզիչը պատասխանել է. «Չեմ ցանկանում նկարագրել ինձ: Ինչ-որ մեկն այս սրահում մտածու՞մ է, որ ես կախարդ եմ: Ոչ: Ես նորմալ տղա եմ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը