
Էնդի Մարեյը և Ուեյն Ռունին դարձել են մանկական գրքի համահեղինակներ

Աշխարհի 3-րդ ռակետ Էնդի Մարեյը և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին մասնակցել են BBC Children in Need բարեգործական նախագծին` դառնալով կիսաաղջիկ-կիսադինոզավրի մասին մանկական գրքի համահեղինակներ: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, 28-ամյա թենիսիտը գրել է 1 գլուխ մանկական գրքի համար: Գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կտրվի բարեգործական ֆոնդերին:
«Սաղավարտների» կրկնակի չեմպիոնից բացի նախագծում մասնակցություն են ունեցել Ուեյն և Կոլին Ռունիները, Փոլ ՄաքՔարթնին, Ռոդ Ստյուարտը, Ջեյմի և Ջուլս Օլիվերները, Քեյթ Մոսը, Քայլի Մինոուգը, Ռոնան Քիթինգը և ուրիշները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը