
Ինչու՞ պետք է գնենք ամենաթանկ ֆուտբոլիստներին, եթե ամբողջ աշխարհը ֆուտբոլ է խաղում. Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչը բացատրել է իր տրանսֆերային փիլիսոփայությունը:
«Եթե ինչ-որ մեկը ֆուտբոլիստի համար գինը սահմանում է 100 մլն, այդ հարցը միանգամից դադարում է ինձ անհանգստացնել: Ես չեմ ցանկանում ֆուտբոլիստներ գնել այդպիսի գներով, շատ ավելի լավ է երբ դու ինքդ կարողանաս ֆուտբոլիստ վաճառել 100 միլիոնով:
Ես միշտ ներգրավված եմ տրանսֆերային գործարքների մեջ, բայց ես այն մարդը չեմ, ով խոսում է փողի մասին: Բոլորը կարծում են, որ ֆուտբոլում գլխավորը փողն է: Փող, փող, փող. շատ լավ, բայց դու այն չպետք է դատարկ տեղը ծախսես: Դու պետք է դրանք պահպանես, որպեսզի ծախսես ավելի կարևոր բաների համար, քան տրանսֆերը:
Եթե խաղացողը չի ցանկանում տեղափոխվել «Լիվերպուլ», նա մեզ չի հետաքրքրում: Մենք կվերցնենք ուրիշ ֆուտբոլիստների: Բայց ինչու գնենք ամենաթանկին, եթե ամբողջ աշխարհը ֆուտբոլ է խաղում: Ֆուտբոլիստներ կարելի է գտնել ամենուրեք»,- գերմանացի մասնագետի խոսքերն է ցիտում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը