Դեռ անցյալ տարի գիտակցեցի, որ «Չելսին» ինձ համար շրջված էջ է. Պետեր Չեխ
«Արսենալի» դարպասապահը կարծում է, որ իր տարիքում արդեն ժամանակ չկա պայքարելու` թիմում տեղ ունենալու համար:
«Անցյալ տարի գիտակցեցի, որ «Չելսին» արդեն շրջված էջ է ինձ համար: Ես գիտեի, որ մարզիչը դարպասապահի հարցում իր որոշումը կայացրել է և այն իմ օգտին չէ:
Այո, եթե ես նորեկ լինեի թիմում, կամ այնտեղ 2-3 տարի անցկացրած լինեի, կարելի էր մտածել. «Լավ, արի պայքարենք տեղի համար: Տեսնենք ինչ կստացվի»: Բայց իմ տարիքում, այն ամենից հետո, ինչի ես հասել էի ակումբում, դա ավարտված գլուխ էր:
Երբեմն պետք է մտածես քո մասին և դա ամենալավ տարբերակն էր ինձ համար: 33 տարեկանում ես չեմ ցանկանում նայել և սպասել: Դրա համար, այն բանից հետո, երբ «Չելսիում» իմ ժամանակն անցավ, ես որոշեցի առաջ շարժվել»,- ասել է Չեխը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը