Բաժիններ՝

Սերենա Ուիլյամսը կարող է ամուսնանալ ռեփեր Դրեյկի հետ. ԶԼՄ-ներ

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ու ընկերը՝ ռեփեր Դրեյկը, մտածում են ամուսնանալու մասին, հայտնում է ամերիկյան Life & Style ամսագիրը:

Մեծ սաղավարտի առաջնությունների բազմակի հաղթողն ու կանադացի դերասան ու երգիչ Օբրի Դրեյկ Գրեմի հարաբերությունների մասին ամսագրին պատմել է թենիսիստուհու մերձավորներից մեկը:

«Սերենան երբեք այդքան երջանիկ չի եղել, որքան Դրեյկի հետ: Նա իսկապես մտածում է նրա հետ ապագա կառուցելու մասին ու արդեն ծանոթացել է նրա մոր հետ»,- պատմել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ այս սեզոնում Սերենան հաղթել է WTA-ի 5 մրցույթներում, ներառյալ՝ Australian Open-ը, Ռոլան Գարոսը ու Ուիմբլդոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս