Արդյոք «Վերածնունդը» նպատակ ունի՞ ՕԵԿ-ի անունը և մուրաբաները մոռացության տալ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ ՕԵԿ-ը ձևավորել է սեփական ճակատ, որի ներկայացուցիչները, սակայն, ազատ կլինեն իրենց քվեարկության մեջ: Ամեն դեպքում, ինչպես այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, ՕԵԿ-ը կողմ չէ, բայց որոշումները կընդունի կուսակցության խորհուրդը:
Մ.Շահգելդյանը համոզվածություն հայտնեց, որ հաջորդ խորհրդարանում իրենք մեծ ներկայացվածություն կունենան, հատկապես, որ «Վերածնունդ» շարժումն է ձևավորվել. «Մենք վստահ ենք, որ ունենալու ենք մեծ և լուրջ ներկայացվածություն»:
Դիտարկմանը, որ ՕԵԿ-ն ասոցացվում է մուրաբաների հետ, արդյոք «Վերածնունդը» նպատակ ունի՞ ՕԵԿ-ի անունը և մուրաբաները մոռացության տալ, Մ.Շահգելդյանը հակադարձեց, որ ՕԵԿ-ը բացարձակապես չի կապվում մուրաբաների հետ. «Քաղաքական գործընթացներ են տեղի ունենում և գաղափարական քայլերի հիման վրա փորձելու ենք լուծել առկա սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրները»: