ԱԺ միաձայն հավանություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորների նախագծին

ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Էլինար Վարդանյանի մշակած օրինագիծը՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», արժանացավ ԱԺ միաձայն հավանությանը: Այսօր ԱԺ նստում Մ.Մելքումյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը սահմանվի 10 միլիոն հայկական դրամ, միայն արտարժութային ավանդի դեպքում՝ 5 միլիոն ՀՀ դրամ, եթե դրամային և արտարժութային ավանդներ են և դրամային բանկային ավանդի գումարը 5 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 10 միլիոն դրամով:

«Ճիշտ ժամանակին արված օրենսդրական նախաձեռնություն է: Կառավարությունը նույնպես համաձայն է, ավելին՝ մեր գործընկերների առաջարկածից ավելին էր առաջարկել՝ 2 անգամ երաշխավորվածություն սահմանել»,- նախագիծը դրվատեց հարակից զեկուցող, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Տեսանյութեր

Լրահոս