Լևոն Զուրաբյանը ներկայացրեց «իդիոտ» բառի ստուգաբանությունը

«Իդիոտ բառը ո՞նց է առաջացել ընդհանրապես: Կրթված մարդիկ գիտեն, որ «իդիոտ» մի բառ է, որ կիրառվել է աթենյան ժողովրդավարության ժամանակ և բնութագրել է այն մարդկանց, ովքեր քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, մասնակցություն չունեն հանրային գործերին»,- այսօր Աժ նիստում Հանրային ՀԸ-ի հաշվետվության քննարկման ժամանակ «իդիոտ» բառի ստուգաբանությունը ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ հետո այդ բառն էվոլյուցիա ապրեց և համաշխարհային պրակտիկայում նշանակում է ապուշ:

Ըստ Զուրաբյանի՝ եթե մենք չենք ուզում իդիոտ հասարակություն ունենալ, Հանրային ՀԸ-ի առաջնային առաքելությունը քաղաքական ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելն է մեր հանրությանը: Ցավոք, Զուրաբյանի խոսքով, Հանրային ՀԸ մասին չի կարող ասել, որ այդ գործառույթը կատարում է, հակառակը՝ իր վրա վերցրել է իդիոտացնելու առաքելությունը, այսինքն՝ ինչքան հնարավոր է մարդկանց հեռու պահել քաղաքականությունից, իսկ եթե անդրադառնում է, հիմնական գործառույթը իշխանության պաշտպանումն ու ընդդիմության վարկաբեկումն է:

«Քաղաքական առումով Հանրային հեռուստատեսությունը հանրային հեռուստատեսություն չէ, այլ՝ Սերժ Սարգսյանի անձնական մեգաֆոնը»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս