«Մի՛ թույլ տվեք ես որ օրենքով շարժվեմ». Զարուհի Փոստանջյանը վեճի բռնվեց ԱԺ նախագահի հետ
Այսօր Աժ նիստում ՀՀԿ-ական պատգաամվոր Հայկ Բաբուխանանի ելույթի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ձեռքին թղթեր, բարձրացավ ամբիոն և վիճաբանության բռնվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
«ԱԺ նախագահը խափանում է մեր գործունեությունը: Ես էլ կարող եմ էսպես խանգարել»,- ի պատասխան Բաբուխանյանի դժգոհությանը, որ իրեն խանգարում են, հայտարարեց Զ.Փոստանջյանը:
«Վայ, Աստված ջան»,- արձագանքեց Բաբուխանյանը:
«Մի՛ թույլ տվեք ես որ օրենքով շարժվեմ»,- սպառնաց Գ.Սահակյանը:
«Օրենքը ո՞րն է, օրենքը խտրական մոտեցում չի նախատեսում»,- վրդովված շարունակեց Զ.Փոստանջյանը:
«Հիմա ես չգիտեմ անվտանգությա՞նը կանչեմ, թե՞ շտապ օգնությանը»,- «հուսահատ» հռետորական հարց հնչեցրեց Գ.Սահակյանը:
Զ.Փոստանջյանը, շարունակելով բողոքել, իջավ ամբիոնից և Բաբուխանյանը շարունակեց իր խոսքը: