
ՀՀ նախագահի ընտրությունը կիրականացվի Ազգային Ժողովի կողմից

ՀՀ նախագահի ընտրությունը կիրականացվի ոչ թե ընտրիչների, այլ Ազգային Ժողովի կողմից: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ ներկայացնելով նախագծում իրականացված լրամշակումները:
Ըստ նրա՝ ՀՀ նախագահի ընտրության համար նախատեսվում է հնարավորինս բարձր շեմ՝ 3/4, իսկ եթե նման մեծամասնություն չկա ԱԺ-ում, ապա անցկացվում է երկորդ փուլ, որտեղ պահանաջվում է պատգամավորների 3/5-ի ներկայություն, եթե դա էլ չկա, ապա նախագահն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: