
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային` ԱՄՆ Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության լուրից, որը մեկ տասնյակ անմեղ երիտասարդների կյանքեր խլեց` նրանց հարազատների և մերձավորների հոգում թողնելով անբուժելի վերք:
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: