
104-ամյա նկարչուհին գործում է գլուխգործոցներ և զարդարում ողջ քաղաքը

Ծանոթացեք, 104-ամյա Գրեյս Բրեթ տատիկն է, ով աշխարհում ամենատարեց փողոցային նկարչուհին է: Գրեյսը վարժ կերպով ստեղծում է ձեռագործ նկարներ և իր համախոհների հետ զարդարում է իր հարազատ քաղաք Սելկերկը, որը գտնվում է Շոտլանդիայի հարավում:
«Ես մտածեցի, որ սա հրաշալի գաղափար է. զարդարել քաղաքը, միևնույն ժամանակ վայելել սիրելի աշխատանքը: Ես ուրախ եմ, որ իմ աշխատանքները դուր են գալիս մարդկանց»,- ասել է Գրեյսը:
Օրեցօր շոտլանդացի տատիկը վերափոխում է քաղաքը: Անհնար է չհիանալ նրա աշխատանքներով:
«Մայրիկը միշտ սիրել է գործել: Երբ նրա երեխաները և թոռները փոքր էին, մայրկը նրանց համար գեղեցիկ հագուստներ էր գործում»,- ասել է Գրեյսի դուսրտը` Դաֆնան:
Գրեյսը ոգեշնչման իսկական օրինակ է. նա ունի 6 թոռ և 14 ծոռ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը