
«Ձևաչափից դուրս գալը ճիշտ չէր լինի». Կորյուն Նահապետյանը՝ ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Հանրապետության նախագահի ելույթն ընդհանուր էր, բայց դուք պետք է դիտարկեք, թե ինչ միջոցառման շրջանակներում է այն ներկայացվել, դա ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության գիտաժողովն էր, և ելույթի հիմնական կոնտեքստը կառուցված է եղել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կոնտեքստում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովին շատ ընդհանուր էր, ու, կարծես, որևէ մեսիջ կամ մեր խնդիրներին վերաբերող մտքեր չկային այդ ելույթում՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով՝ ելույթ ունենալ մի գագաթաժողովում, որը նվիրված է խաղաղապահ առաքելությանը, և դուրս գալ այդ ձևաչափից, ճիշտ չէր լինի:
Նա նկատեց, որ շատ կարևոր են նաև երկկողմ հանդիպումները, որոնք, հնարավոր է՝ տեղի ունենան նստաշրջանի շրջանակներում. «Որոնց շրջանակներում կներկայացվեն մեր մտահոգություններն ու խնդիրները»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: