Բաժիններ՝

Vertu-ն թողարկել է շափյուղե ապակով գերհզոր սմարթֆոն

Vertu ընկերությունը ներկայացրել է տարատեսակ վնասվածքներից պաշտպանության բարձր աստիճան ունեցող Signature Touch սմարթֆոնը: Այս մասին տեղեկությունը զետեղված է ընկերության պաշտոնական կայքում:

Դիսփլեյի պաշտպանիչ պանելը պատված է 130 կարատանոց կիսաբյուրեղային շափյուղայով ու կայուն է ցանկացած քերծվածքի նկատմամբ:

1687625

Նորույթի կորպուսը պատրաստված է տիտանից, որը, այն ստեղծողների կարծիքով, երկու անգամ թեթև ու ամուր է չժանգոտվող մետաղից:
Սմարթֆոնի բոլոր մոդելները հավաքվում են ձեռքով Մեծ Բրիտանիայում:

1687628

Vertu Signature Touch-ը հագեցած է 5,2 դյույմանոց դիսփլեյով, աշխատում է 8-միջուկանոց 64-բիթանոց Qualcom Snapdragon 810 պրոցեսորի հիման վրա:
Սարքը մատակարարվում է Android 5.1 Lollipop համակարգով:

Vertu-ի նորույթի գինը կազմում է 9900-20 900 դոլար՝ կախված այն բանից, թե ինչ կաշի է օգտագործվում՝ հորթի, ալիգատորի, թե մողեսի:

1687627

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930