
Սաուդյան Արաբիայում մեկնարկել է հաջը. միլիոնավոր մուսուլմաններ մեկնել են ուխտագնացության

Սաուդյան Արաբիայում շարունակվում է ամենամյա հաջը (ուխտագնացություն դեպի Մեքքա ու Մեդինա): Այդ նպատակով երկիր է ժամանել 1,3 մլն մուսուլման հավատացյալ, հայտնում է korrespondent.net-ը:
Յուրաքանչյուր մուսուլման իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է հաջ իրականացնի:
Հաջի ավարտը նշանավորում է Կուրբան-բայրամ տոնը, որն այս տարի նշվում է սեպտեմբերի 24-26-ը: Հաջն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 22-26-ը:
Կուրբան-բայրամի նախօերին հարյուրավոր հավատացյալներ բարձրանում են Մեքքայի մերձակայքում գտնվող Արաֆաթ լեռը, որտեղ բարձրացել է Մուհամմեդ մարգարեն ու իրականացրել իր վերջին քարոզը: Արաֆաթ այցելելը համարվում է հաջի ամենակարևոր մասը:
Հաջի ժամանակ Սաուդյան Արաբիայում արգելվում է ցանկացած քաղաքական քարոզարշավ: