
«Չի՛կ, չի՛կ, Արմենչի՛կ, Իլհամն անի քեզ պաչիկ…». Էդվարդ Զորիկյանի յուրօրինակ բողոքը

Հեղինակ-կատարող Էդվարդ Զորիկյանը յուրօրինակ ձեւ է գտել երգիչ Արմեն Գոնդրաչյանին (Արմենչիկ) վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին Սերժ Սարգսյանի որոշման դեմ:
Նա նախ իր ֆեյսբուքյան էջում այսպիսի նախադասություն է գրել՝ «Այ քեզ բաաաան … По запросу «ՀՀ վաստավոր արտիստ Արմենչիկ» ничего не найдено»,- ապա նաեւ այդ կապակցությամբ ոտանավոր հորինել.
«Չի՛կ, չի՛կ, Արմենչի՛կ,
Իլհամն անի քեզ պաչիկ:
Գիշերները գլվլա,
Նրա՛ ծոցում խլվլա,
Քածի ձենով կլկլա…
Ինչ ուզում ես՝ էն արա,
Բայց ՀՀ-ից դեն արա»:
Հիշեցնենք, որ հայտնի ռաբիս երգիչ Արմենչիկը ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի առիթով երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով արժանացել է «ՀՀ վաստակավոր արտիստի» կոչման: