![](/banners/BeFunky-design.jpg)
Դամասկոսում Ռուսաստանի դեսպանությունը հարձակման է ենթարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/damask21.jpg)
Սիրիայի մայրաքաղաքում գտնվող ՌԴ դեսպանությունը ենթարկվել է հարձակման: Դեսպանության ուղղությամբ ականանետից կրակ է արձակվել, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հրաձգությունը տեղի է ունեցել նախօրեին: Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, Դամասկոսում դեսպանության տարածք է ընկել ական, որը խորը մտել է հողի մեջ՝ դրանով իսկ ոչ մի վնաս չպատճառելով:
Արկը դուրս է բերվել սիրիացի սակրավորների օգնությամբ:
Ռուսական կողմի պնդմամբ՝ այն արձակվել է Ջոբար շրջանի կողմից, որտեղ հավաքվել են «հակակառավարական զինյալներ»:
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը: