 
                        Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ
 
                                    ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրպագուների կողմից ընտրվել է՝ որպես Չեմպիոնների լիգայի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։
Պորտուգալացի հարձակվողը ստացել է երկրպագուների ձայների 41 տոկոսը, երկրորդ տեղում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը՝ 21 տոկոս, իսկ լավագույն եռյակը եզրափակել է իտալական «Ռոմայի» հարձակվող Ալեսանդրո Ֆլորենցին՝ 15 տոկոս։
Ռոնալդուն ճանաչվել է լավագույնը՝ Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալով:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        