
Skype-ի աշխատանքը մեկօրյա խափանումից հետո ամբողջությամբ վերականգնվել է

Skype-ը սկսել է աշխատանքը գրեթե 18-ժամյա խափանումից հետո: Ինտերնետ-մեսենջերի ներկայացուցիչները Skype-ի ամբողջական վերականգնման մասին հայտարարել են Twitter-ի իրենց պաշտոնական էջում:
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում օգտատերերին ցուցաբերած համբերության համար՝ չնշելով, թե որն է եղել խափանման պատճառը:
Հիշեցնենք, որ երեկ ողջ աշխարհում Skype-ի բազմաթիվ օգտատերեր բողոքում էին Microsoft ընկերությանը պատկանող մեսենջերի աշխատանքի որակից:
Skype-ի ադմինիստրացիան իր կայքում երեկ ներողություն էր խնդրել կատարվածի համար համար:
Օգտատերերը չէին կարողանում փոխել իրենց կարգավիճակն ու կապ հաստատել մյուս կոնտակտների հետ: Խափանման հետևանքով վերջիններս չէին կարողանում ուղարկել ու ստանալ հաղորդագրություն: Անհնար էր դարձել տեսաուղերձների ուղարկման հնարավորությունը, ինչպես նաև կարգավիճակի փոփոխությունը:
Ծառայությունն անհասանելի էր դարձել Ռուսաստանում, Հայաստանում, Վիետնամում, Նոր Զելանդիայում, Դանիայում և այլ երկրներում: