Բաժիններ՝

Փորձագետները քանդել են ու ստուգել Apple-ի նորույթի վերանորոգման պիտանելիությունը

iFixit-ի փորձագետները քանդել են վերջերս Apple-ի շնորհանդեսում ներկայացված iPad mini 4-ն ու ստուգել սարքի վերանորոգման հնարավորությունները: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է iFixit-ի պաշտոնական կայքում:

Պարզվել է, որ սարքը ստացել է iPad Air 2-ի նույնական բաղադրիչներ: Սարքն ունի նույն 2 Գբ օպերատիվ հիշողություն (LPDDR3), 8 մեգապիքսել հիմնական ու 1,2 ֆրոնտալ տեսախցիկ:

1684384

Սակայն, նորույթը գործում է A8 պրոցեսորի հիման վրա, այլ ոչ թե A8x-ի, որն ստացել էր iPad Air 2-ն: Ավելի բարակ է պլանշետը, ինչը արտացոլվել է մարտկոցի տարողության վրա: iPad mini 4-ի հավաքման տեխնիկան ավելի կատարելագործվել է: Այն ավելի կատարյալ է, քան նախորդ վարկածը:

Ինչ վերաբերում է iPad mini 4-ի վերանորոգման ընդհանուր մակարդակին, ապա այստեղ փորձագետները միայն դրականն են նշել՝ հեշտորեն առանձնացվող մարտկոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930