«Վահանը ֆանտաստիկ ճիշտ ընտրություն է կատարել». Ստեփան Սաֆարյան
Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի դեպքին:
«Ոչ մի բացատրություն չի կարող արդարացնել Վահան Մարտիրոսյանի արարքը։ Արդարության համար պայքարողը կամ արդարություն փնտրողը, ի վերջո, արդար մարդը չի փախչում աշխարհի ամենաանարդար ռեժիմի մոտ, որը լռեցրել է Խաջիդայի նման լրագրողին, Արիֆի նման գիտնականին, Լեյլայի նման իրավապաշտպանին ու ազատության համար պայքարող շատ այլ մարդանց։ Երբ գիտակցված փախչում ես/նախընտրում ես փախչել այդպիսի ռեժիմի գիրկը (շատերի նման չեմ ասում թշնամուն հանձնվել, այլ դիտանկյունից եմ նայում նրա արարքին), այլ ոչ թե արդարադատ որևէ եվրոպական երկիր, դա նշանակում է` տակդ մեծ կեղտ կա, որը կարող է հանդուրժել, թաքցնել միայն Ալիևի ռեժիմը, որովհետև նրան բացարձակ չի հետաքրքրում, թե Վահանին դրամաշորթութան մեջ արդարացի, թե հանիրավի են մեղադրում, ի տարբերություն այն երկրների, որտեղ, ասենք կհանձնվեր արդարություն հայցողը։ Եվ թերևս Վահանը ֆանտաստիկ ճիշտ ընտրություն է կատարել, որովհետև Ադրբեջանում հետաքրքրված են ոչ թե նրա մեղավորության կամ անմեղության պարզաբանմամբ, այլ Հայաստանի դեմ քարոզչությամբ։ Վահանին էլ պետք չե, թե այդ ամենը ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, այլ կարևոր է, որ ճշմարտությունը չբացվի։ Ահա թե ինչու է Վահանը ընտրել Ալիևի ռեժիմը, այլ ոչ թե եվրոպական երկիր… Իսկ հիմա ավելի քան հասկանում եմ, որ Վահանը թաքցնելու բան ունի, ինչում սկսել էի կասկածել դեռ ամիսներ առաջ, երբ նրա նախկին զոհերից մեկը բան պատմեց…»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին APA գործակալությունը հայտնել էր, որ Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:
Վահան Մարտիրոսյանը վերջերս հայտարարել էր, թե ինքն ու իր կինը ծեծվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով իր հղի կինը կորցրել է երեխային: