Ինչպե՞ս ազատվել ականջի խցանումից
healthyfoodstar կայքը ներկայացնում է մի քանի պարզ հնարքներ, որոնք կօգնեն բացել ականջում ջրից առաջացած խցանումները:
1. Ականջի մեջ վակուում ստեղծեք: Ձեռքի ափով սեղմեք խցանված ականջը, ապա անմիջապես ետ քաշեք ձեռքը: Սա ականջի մեջ վակուում կստեղծի, որն էլ կմաքրի ականջը կուտակված ջրից: Կարող եք վակուում ստեղծել նաև մատով:
2. Քացախի և ակլոհոլի կաթիլներ: Շշի մեջ կիսով չափ քացախ և կիսով չափ ալկոհոլ լցրեք: Ստացված լուծույթից մի քանի կաթիլ կաթեցրեք ականջի մեջ, սա կհեշտացնի ջրի հոսքը և կկանխարգելի ինֆեկցիաները:
3. Մեկ ոտքի վրա ցատկոտեք: Շրջեք գլուխն այն ուղղությամբ, որ ականջը խցանվել է, և ցատկեք մեկ ոտքի վրա: Միևնույն ժամանակ մատներով սեղմեք ականջը, որպեսզի ականջախեցին բացեք:
4. Չորացրեք խցանված ջուրը: Օգտագործեք մազերի հարդարիչը: Այն ականջից 30սմ հեռավորության վրա պահեք և միջին ջերմաստիճանով միացրեք: Տաք օդը դուրս կբերի խցանված ջուրը:
5. Պառկեք և հույսներդ ձգողականության վրա դրեք: Պառկեք ստամոքսի վրա այնպես, որ խցանված ականջը գետնին կպչի, մի քանի վայրկյան մնացեք այդ դիրքում: Ձգողականության շնորհիվ ջուրը դուրս կհոսի ականջից:
6. Հորանջեք: Հորանջելն օգնում է նրանով, որ այն ձգում է ականջների ոսկորները: Այս հնարքն օգնում է ականջից դուրս բերել ջուրը:
7. Մաստակ ծամեք: Ծնոտի ոսկորները տեղակայված են ականջին մոտ, և դրանց շարժումները կօգնեն լուծել խնդիրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը