Բաժիններ՝

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը խոստովանել է, որ մարիխուանա է օգտագործել

Նախընտրական բանավեճերի ժամանակ, որոնց մասնակցել են ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող թեկնածուները, Ջեբ Բուշը խոստովանել է, որ ժամանակին մարիխուանա է ծխել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

Նրա խոսքով՝ այդ սովորույթը մնացել է հեռավոր անցյալում:

«40 տարի առաջ ես մարիխուանա եմ ծխել: Ես դա ընդունում եմ ու վստահ եմ՝ մայրս այդքան էլ չի ուրախանա՝ լսելով այն, ինչ հիմա ես ասում եմ»,- հայտարարել է Ջեբ Բուշը բանավեճի ժամանակ:

Նշենք, որ Ջեբ Բուշն առաջին ամերիկացի առաջին քաղաքական գործիչը չէ, ով հրապարակավ նման հայտարարություն է արել: 2014թ. նմանատիպ հայտարարություն էր արել նաև Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բարաք Օբաման:

The New Yorker-ին տված հարցազրույցում նա պատմել էր, որ դեռահասության տարիներին մարիխուանա է օգտագործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս