Բաժիններ՝

«Սրանք իմ կարիերայի ամենավատ արդյունքներն են, բայց «Չելսին» չի թռնի Պրեմիեր լիգայից». Ժոզե Մոուրինիո

«Կապույտների» գլխավոր մարզիչը չի պատրաստվում ուշադրությունը բևեռել «Էվերթոնից» կրած պարտության վրա և արդեն պատրաստվում է «Արսենալի» դեմ խաղին:

«Ես ճնշում չեմ զգում: Այո, սրանք իմ կարիերայի ամենավատ արդյունքներն են: Դրանք չեն համապատասխանում իմ մակարդակին, իմ ստատուսին, բայց ես իրավիճակը հսկողության տակ եմ պահում:

Ես ստեղծված եմ այս աշխատանքի համար: Չեմ կարծում, որ գոյություն ունի մի մարդ, ով կարող է դա ինձանից լավ անել: Մարդկանց դուր է գալիս, երբ ես պարտվում եմ:
Հիմա ավելի լավ է չնայել մրցաշարային աղյուսակին: Առաջին անգամ եմ ես իմ թիմին այս վիճակում տեսնում: Բայց ես աղյուսակին չեմ նայում, ես նայում եմ իմ ֆուտբոլիստներին, մեր մարզումներին և խաղերին:

Հաջորդ հանդիպումը «Արսենալի» հետ է և մենք հավակնում ենք հաղթանակի: Բայց եթե մենք նույնիսկ հաղթենք մնացած բոլոր խաղերը, մրցաշրջանի արդյունքները հիմա արդեն կախված են նաև մյուս թիմերի արդյունքներից:

Բայց վստահ եղեք, հաջորդ մրցաշրջանում «Չելսին» չի խաղա չեմպիոնշիփում»,- ասել է Մոուրինիոն ВВС-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս