9 վարժություն ուղեղի համար, որոնք Ձեր միտքը կդարձնեն ավելի սուր և ճկուն
Առաջարկում ենք Ձեզ փորձել այս վարժությունները, առավել ևս, որ դրանցում ոչ մի բարդ բան չկա:
1. Օրվա մեջ 1 ժամ անցկացրեք առանց խոսելու, միայն պատասխանեք Ձեզ ուղղված հարցերին` չստեղծելով տպավորություն, որ Դուք վիրավորված եք կամ տրամադրություն չունեք:
2. Օրվա մեջ 30 րոպե մտածեք միայն 1 առարկայի մասին և մի շեղվեք ոչ մի այլ բանի վրա:
3. Օրվա մեջ 15 րոպե շփվեք` չօգտագործելով «ես, ինձ, իմ» բառերը:
4. Կանգնեք մարդկանցով լի որևէ տարածքի մուտքի մոտ և մտքում գնահատեք դրա չափերը:
5. Թույլ տվեք, որ Ձեր նոր ծանոթը խոսի միայն իր մասին:
6. Փորձեք բացառապես խոսել Ձեր մասին` առանց պարծենալու կամ գանգատվելու և մի ստիպեք զրուցակիցներին ձանձրանալ:
7. Օրվա մեջ 2 ժամվա համար կազմեք խիստ պլան և ճշգրիտ հետևեք այդ պլանին:
8. Ձեր առջև 12 պատահական խնդիր դրեք: Օրինակ` քայլել 20 կմ, 12 ժամ ոչինչ չուտել, 1 օր ոչինչ չխոսել, ամբողջ գիշեր չքնել և աշխատել:
9. Ամբողջ օրվա ընթացքում բոլոր հարցերին դրական պատասխան տվեք (իհարկե, խելամտության շրջանակներում):
Պատրաստեց Անի Գաբուզյանը