Ազատամարտիկները պատերազմի «հոտ» չեն առնում
Ազատամարտիկներն ամեն րոպե պատրաստ են անհրաժեշտության դեպքում սահման գնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արծիվ մահապարտների միություն» հ/կ-ի մի խումբ ազատամարտիկներ հայտնեցին, որ բոլորը պատրաստ են այսօրվա դրությամբ դուրս գալ և օգնել զինվորներին, բայց առայժմ գտնում են, որ դրա կարիքը չկա, «սահմանում հանգիստ է»:
Ազատամարտիկ Ալբերտ Պողոսյանը կարծում է՝ սահմանային լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակով: Գագիկ Մինասյանն էլ տեղեկացրեց, որ հենց հիմա էլ իրենց տղաներից շատերը սահմանի վրա են և օգնում են զինվորներին, պաշտպանում են սահմանները. «Չնայած մեր զինվորներն այնքան լավն են, որ մի անգամ գնացել էինք, նայեցինք իրար դեմքի՝ ասացինք՝ մենք այստեղ անելիք չունենք: Մենք հանգիստ չենք, եթե մի բան եղավ, մենք Բաքուն էլ կվերցնենք, թող հանկարծ իրենք չսխալվեն»:
Ազատամարտիկները պատերազմի «հոտ» չեն առնում, սակայն, ըստ նրանց՝ «այս խաղերը», հնարավոր է՝ դեռ երկար շարունակվեն: Նրանց բնորոշմամբ՝ ադրբեջանցիները «խուճապի» մեջ են, «վախեցած» են: «Թուրքը երբ իր երախին մի երկու հարված ուտում է, նորից նահանջում է: Նրանք պատերազմ չեն կարող տանել, իրենք կորցրել են իրենց բոլոր ռեսուրսները: Ադրբեջանը երբեք չի կարող պատերազմ վերսկսել: Այդ իրենց ամպագոռգոռ խոսքերով՝ իրենք ցույց են տալիս իրենց վախի մթնոլորտը»,- հայտարարեց ազատամարտիկներից Մարտիկ Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: