Բաժիններ՝

Բեյոնսեի կյանքի կանոնները

Միշտ հավատա քեզ

Առաջին խումբը, որտեղ երգում էր Բեյոնսեն, կոչվում էր «Girls Tyme»: Ինչպես կարելի է անվանումից հասկանալ՝ խումբը բավականին ուրախ և կրակոտ էր, ինչի շնորհիվ էլ հայտնիություն ձեռք բերեց հայրենի Տեխասում: Ձգտելով ավելի մեծ փառքի հասնել և փորձելով օգտագործել ամեն հնարավորություն, աղջիկները ռիսկ արեցին մասնակցել համաամերիկյան «Star Search» հեռուստաշոուին: Մրցույթի համար նրանք վառ համար են պատրաստում հիփ-հոփ ժանրում, բայց, իհարկե, պարտվում են: Սակայն անհաջողությունը չի կանգնեցնում Բեյոնսեին: Արդեն մի քանի տարի անց աղջիկը դառնում է «Destiny’s Child» անվանումով մի այլ խմբի անդամ, որով էլ սկսվում է նրա աստեղային ժամը:

Ես պատրաստ էի փառքին. Ինձ զգուշացնում են, որ վաղ թե ուշ այն կգա:

Փնտրիր քոնը

Կարդացեք նաև

Ինչ մասնագիտության մասին ասես, որ չի երազել Բեյոնսեն. ոճաբան, հոգեբան, պարի դասատու, նույնիսկ՝ վարսավիր: Բայց մի քանի անհաջող փորձերից հետո աղջկա մոտ հայտնվում է ավելի գլոբալ նպատակ՝ դառնալ պատմության մեջ առաջին աֆրոամերիկուհին, որը կստանա միանգամից 3 կարևոր մրցանակ՝ «Գրեմմի», «Էմմի», «Օսկար»: Նշված երեքից երկուսը երգչուհին արդեն ունի:

Ես նախընտրում եմ ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա, և մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես արժանապատիվ ձևով անցնեմ դրա միջով:

Մի վախեցիր ընկնելուց

Ելույթներից մեկի ժամանակ Բեյոնսեն խճճվեց հագուստի մեջ և վայր ընկավ աստիճաններից: Ընկնելիս նա վնասում է դեմքն ու ոտքերը, բայց, չնայած դրան, Բեյոնսեն իր մեջ վեր կենալու ու ելույթը շարունակելու ուժ է գտնում: Երկրպագուներին հուզում է այդ վարմունքը, և ժողովրդի մեջ ավելի մեծ սեր է արթնանում դեպի երգչուհին:

Ես սկսում եմ անհանգստանալ, երբ հասկանում եմ, որ ես ընդհանրապես չեմ անհանգստանում: Եթե ես անհանգստանում եմ, նշանակում է՝ գիտեմ, որ ելույթս լավն է լինելու:

Միշտ ինքդ քեզ հետ մենակ մնալու ժամանակ գտիր

Բեյոնսեն օրվա ընթացքում գոնե 20 րոպե լռության ու հանգստության մեջ իր մտքերի հետ միայնակ մնալու կանոն ունի: Նա ասում է, որ դա օգնում է մտածել այն մասին, թե ինչ է ուզում, սխալների մասին, որոնք գործել է, և այն մասին, թե ինչպես չկրկնել դրանք ապագայում:

Եթե ամեն օր քո նպատակների ու քո մասին մի նոր բան իմանաս, ապա հաջորդ առավոտ կարող ես ավելի իմաստուն արթնանալ, ինչը նշանակում է, որ կլինես ավելի երջանիկ ու հարմոնիկ:

Ես հաստատ գիտեմ՝ ինչ եմ ուզում այս կյանքում, ով եմ ես ու ինչ երբեք չեմ դառնա: Այդքան էլ շատ մարդիկ իմ տարիքում չեն գտել այս հարցերի պատասխանները:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս