Ասպիրինից հզոր բաղադրատոմս

Բոլորին հայտնի են սխտորի օգտակար հատկանիշները: healthyfoodhouse.com-ն առաջարկում է հրաշալի մի լուծույթ, որը մեծ քանակությամբ օգտակար հատկանիշներ ունի:

Այս բաղադրատոմսը պետք է ձեր օրակարգի անբաժանելի մասը դառնա: Սխտորը պարունակում է այնպիսի տարրեր, որոնք դրական են ազդում արյան մակարդման վրա: Հավելյալ դրան՝ պղպեղի և մեղրի դրական ազդեցոթյունները: Այս հրաշալի բաղադրատոմսը նվազեցնում է մի քանի հիվանդությունների առաջացման և զարգացման ռիսկը:

Բաղադրությունը

  • Սխտորի 10 ատամ
  • Սև պղպեղի մի քանի հատիկներ
  • 500մլ մեղր

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Սխտորը մաքրեք և կես-կես կտրատեք: Լցրեք տարայի մեջ և վրան մեղր ավելացրեք: Ապա, ավելացրեք պղպեղի հատիկները և թողեք խառնուրդը մնա 5 օր:  Ամեն առավոտ արթնանալուց հետո 1ճ/գ չափով կերեք այս խառնուրդից: Պետք է ընդունել սխտորի և պղպեղի կտորների հետ մեկտեղ:

Այս խառնուրդի օգտակար հատկանիշները

Այս բաղադրատոմսն օգնում է նյութափոխանակությանը, նաև օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ավելորդ քաշ ունեն: Երբ սկսեք ընդունել այս բաղադրատոմսը, ձեր օրգանիզմը կսկսի այրել ավելորդ ճարպերը և ավելի արագ քաշը կորցնել: Այն նաև կանխարգելում է  օրգանիզմում ջրի կուտակումը: Լավացնում է օրգանիզմի՝ տարբեր սննդարար տարրերը յուրացնելու կարողությունը:

Սև պղպեղն օգտակար է մարսողական համակարգի համար, քանի որ պայքարում է ստամոքսի բակտերիաների դեմ:  Ավելին, այս խառնուրդը նաև լի է  հակաօքսիդանտներով՝ ֆիտոքիմիկատներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցության դեմ, ինչն անհրաժեշտ է քաղցկեղը կանխարգելելու համար:

Օգտագործեք սխտորի և մեղրի խառնուրդը՝ մի քանի հիվանդություններ բուժելու համար

1. Աթերոսկլերոզը

Աթերոսկլերոզի դեպքում, անոթների պատերը  հաստանում են խոլեստերինի և կալցիումի ավելցուկի պատճառով, ինչը կարող է բարձրացնել սրտի կաթվածի ռիսկը: Այս խառնուրդը կօգնի պայքարել այս բոլոր երևույթների դեմ:

2. Արյան բարձր ճնշում

Եթե բարձր ճնշում ունեք, այս բաղադրատոմսը կարող է կարգավորել  արյան ճնշումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սխտորը հրաշալի կերպով պայքարում է արյան բարձր ճնշման դեմ:

3. Աղիքի և ստամոքսի քաղցկեղ

Սխտորի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է աղիքի և ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս