Հրաժարվե՛ք էներգետիկ ըմպելիքներից

Օրեցօր էներգետիկ ըմպելիքներն ավելի ու ավելի հանրահայտ են դառնում: Շատերն այդ ըմպելիքները խմում են կեսօրին՝ ամբողջ օրվա էներգիան ստանալու համար: Բայց քչերը գիտեն, թե որքան վնասակար կարող են լինել էներգետիկ այդ ըմպելիքները:

Ինչո՞ւ են դրանք այդքան վնասակար

Յուրաքանչյուր էներգետկ ըմպելիք արյունը մածուցիկ է դարձնում, իսկ սա կարող է հանգեցնել կաթվածի կամ սրտանոթային այլ խնդիրների: Ապացուցված է, որ էներգետիկ ըմպելիք օգտագործելուց մեկ ժամ հետո մեր արյան հոսքը շեղվում է սովորական վիճակից:

Այս ըմպելիքներն արտադրող կազմակերպություների ներկայացուցիչները պնդում են, որ իրենց արտադրանքն ունի նույն ազդեցությունն, ինչ սուրճը կամ գազավորված ըմպելիքները:

Կարդացեք նաև

Սա իրականում ճիշտ է: Մեկ բաժակ սուրճը կամ գազավորված ըմպելիքները ձեզ էներգիա կհաղորդեն, սակայն դա  շատ կարճ ժամանակով կլինի:

Սուրճի և էներգետիկ ըմպելիքների միջև հիմնական տարբերությունն այն է, որ մենք չգիտենք, թե էներգետիկ ըմպելիքների այլ բաղադրիչներն ինչպիսի ազդեցություն կունենան, երբ խառնվեն կոֆեինի հետ:

Էներգետիկ ըմպելիքների մեջ առկա Ասպարտամ անունը կրող տարրը,  ապացուցված է, որ կարող է առաջացնել ալերգիաներ, նյարդային խնիրներ, մարսողական խանգարումներ և այլն: Ասպարտամը քաղցրացուցիչ է, որ ավելի քան 180 անգամ քաղցր է շաքարից:

Որոշ երկրներ այժմ արգելել են այս ըմպելիքների վաճառքը երկրի ներսում, քանի որ պարզել են դրանց բացասական ազդեցության, հետևանքների մասին:

Ապացուցված է, որ էներգետիկ ըմպելիքները կարող են վնասել արյան անոթները և դրանց աշխատանքը: Օրգանիզմը պաշտպանելու համար պետք է խուսափել այս տեսակ ըմպելիքներ օգտագործելուց, և հատկապես, եթե ունեք հետևյալ հիվանդությունները՝

Արյան բարձր ճնշում
Քրոնիկ հոգնածություն
Սթրես
Սրտանոթային հիվանդություններ
Արյան խնդիրներ

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930