Ձմերուկի կորիզը շատ օգտակար է

Արդյո՞ք գիտեիք, որ ձմերուկի կորիզն անչափ օգտակար է: Կորիզը պարունակում է մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են մարսողական համակարգին, օգնում է պարազիտների դեպքում, ինչպես նաև հրաշալի հակաբիոտիկ է:

Ձմերուկի կորիզը պարունակում է ցիտրուլին, որը հայտնի հակաօքիդանտ է: Ցիտրուլինը լայնացնում է արյան անոթները և դրական ազդեցություն ունի բարձր ճնշման, անգինայի և աթերոսկլերոզի դեպքում:

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել ձմերուկի կորիզը:

Naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է հատուկ բաղադրատոմս:

Կարդացեք նաև

Բաղադրությունը

  • Ջուր
  • Ձմերուկի 30 կորիզ

Պատրաստման եղանակը

Տարայի մեջ փոքր-ինչ ջուր լցրեք և ավելացրեք ձմերուկի մոտ 30 կորիզ: Մոտ 10 րոպե եռացրեք այն: Տարան վերցրեք կրակից և թողեք սառչի: Ստացված լուծույթը քամեք և հեղուկը պահեք սառնարանում: Ամբողջ օրվա ընթացքում խմեք ջուրը, եթե համը դուր չի գալիս, ապա կարող եք հյութ ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս