Բալի թթվաշ տերևները կարող են բուժել անպտղությունը, հեպատիտ A-ն և այրել ավելորդ ճարպերը
Թթվաշ բալը համարվում է լավագույն մրգերից մեկը: Այն հարուստ է վիտամին A, C և E-ով, ինչպես նաև ֆոլաթթվով, մագնեզիումով, երկաթով և մանրաթելերով:
Բալը վիտամինների և մանրաթելերի աղբյուր է, օրգանիզմի համար ունի մի քանի օգտակար հատկանիշներ: Բալն ավելի շատ բետա կարոտին է պարունակում, քան ելակն ու հապալասը: Այս միրգը նաև պարունակում է մելատոնին հակաօքսիդանտ, որը կարգավորում է սրտի աշխատանքը:
Այս հրաշալի միրգը օրգանիզմի համար իրական էլիքսիր է և կարևոր դեր է կատարում մաշկի գեղեցկությունը պահպանելու համար: Թթվաշ բալն օգնում է վերականգնվել վիրահատությունից հետո, նվազեցնել բորբոքումները, պայքարել անքնության դեմ, բացի այդ, այն հրաշալի կերպով կանխարգելում է քաղցկեղը:
Թարմ բալն օգնում է նաև կորցնել ավելորդ կիլոգրամները: Մեկ բուռ բալը՝ մարզումներից հետո կօգնի վերացնել հոգնածութունը: Բալը կարող եք օգտագործել թարմ, սառեցրած և չորացրած վիճակով:
Բալի ցողունը կարող եք օգտագործել բուժիչ թեյ պատրաստելու համար: Այս թեյն, ըստ naturalhealthcareforyou.com-ի, օգնում է երիկամներից դուրս բերել ավազը, հարթեցնել ցելյուլիտը, բուժել անպտղությունը, երիկամների հիվանդություններն ու քրոնիկ հազը: Բալի տերևները կարող եք օգտագործել՝ որպես գեղեցկության միջոց, այն նաև պայքարում է թեփի դեմ:
Մեկ գդալ կտրատած բալի տերևներն ու մեկ ճաշի գդալ կտրատած համեմի ծաղիկները լցրեք էմալապատ տարայի մեջ: Վրան 3 բաժակ տաք գարեջուր լցրեք: Կաթսան դրեք կրակի վրա և հասցրեք եռման ջերմաստիճանի, ապա կրակն իջեցրեք և շարունակեք եփել ևս 30 րոպե: Ապա կաթսան վերցրեք կրակից, և երբ սառչի՝ թեյը քամեք: Ամեն օր ուտելուց հետո 2 ճաշի գդալի չափով խմեք այս թեյից: Վերջին չափաբաժինը պետք է խմել քնելուց առաջ: Բուժումը տևում է 1-2 ամիս: Թեյը հրաշալի կերպով բուժում է լյարդի հետ կապված հիվանդությունները:
Թեյ՝ հեպատիտ A-ի դեմ
Բալի չորացրած 10 տերևները դրեք էմալապատ կաթսայի մեջ, ավելացրեք 300մլ ջուր: Ցածր ջերմաստիճանի վրա եփեք 30 րոպե: Երբ խառնուրդը սառչի, քամեք և խմեք ¼ բաժակի չափով օրական 3 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը