
Կիտրոնը, մաղադանոսն ու կարտոֆիլը՝ ռադիկուլիտի դեմ

Օգտագործվող մթերքները միշտ ձեռքի տակ են, դեղամիջոցների պատրաստումը չի պահանջում լրացուցիչ ծախսեր, դրանց արդյունավետությունն անցել է ժամանակի փորձություն ու նաև հիմնավորված է գիտականորեն:
- Կարտոֆիլը լավ լվացեք, մաքրեք խոզանակով, խաշեք: Կես կգ հումքը տրորեք, վրան ցանեք 2 թեյի գդալ սոդա: Խառնուրդը քսեք թանզիֆի վրա, դրեք մեջքին, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, վիրակապեք բրդյա կտորով: Կատարեք քնելուց առաջ:
- Մաղադանոսի արմատն ու կանաչին լվացեք, աղացեք ու լցրեք 100 մլ եռջրի մեջ՝ 1: 2, թրմեք 8 ժամ:
- Կիտրոնի կեսն աղացեք՝ կեղևի հետ միասին, լցրեք մաղադանոսի թուրմի մեջ, խառնեք, 1 ժամ թրմեք, քամեք քառատակ ծալած թանզիֆով: Խմեք 40-ական մլ՝ օրը 2 անգամ: Շարունակեք 2 օր, կրկնեք 3 օրից՝ ըստ անհրաժեշտության:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: