Բաժիններ՝

Թբիլիսին Անկարային բողոքի նոտա է հղել

Անկարայում Վրաստանի դեսպանատունը Թուրքիայի ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել՝ կապված Աբխազիա թուրքական պատվիրակության կատարած այցի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է newsgeorgia.ge-ն, այսօր հայտնել է Իրակլի Կոպլատաձեն։

Թուրքիան տեղի ունեցածը բացատրել է նրանով, որ երկրի այն շրջաններում, որտեղ բազմաթիվ աբխազներ են ապրում, տեղական մարմինների ներկայացուցիչները օգտվել են նախընտրական շրջանից: Նրանք Աբխազիա են գնացել նախընտրական քարոզարշավի շրջանակում՝ Սոչիի միջոցով: Թուրքիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 1-ին:

«Ինչպես հայտնի է, ներկայում Թուրքիայում ժամանակավոր կառավարություն է ու նախընտրական շրջան, ընթանում է նախընտրական քարոզարշավ: Թուրքական կողմի բացատրությամբ՝ հնարավոր է, դրանից օգտվել են տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ներկայացուցիչները»,- ասել է Կոպլատաձեն:
Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը դեմարշ է կազմակերպել՝ կապված տեղի ունեցածի հետ:

«Դեսպանատունը այդ մասին իմացել է մի քանի օր առաջ, և համապատասխան նոտայով դիմել է Անկարայում Թուրքիայի ԱԳՆ-ին»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս