13-ամյա տղան 4 րոպեում վաստակել է 45.000 ֆունտ. հայտնի մարդկանց երեխաները գովազդում
Ռոմեո Բեքհեմ
Վիկտորիա և Դևիդ Բեքհեմների որդին:
Սեպտեմբերի 1-ին Դևիդ Բեքհեմի որդիներից մեկը` Ռոմեոն, ոչ միայն գնաց դպրոց, այլև նշեց իր ծննդյան տարեդարձը: 13-ամյա Ռոմեոն ունի ամեն ինչ` երջանիկ լինելու համար: Նա ոչ միայն իր հայտնի ընտանիքի ժառանգն է, այլև ինքնուրույն վաստակում է` նկարահանվելով Burberry-ի գովազդում:
4 րոպե տևած գովազդում նկարահանվելու արդյունքում Դևիդ Բեքհեմի որդին` Ռոմեոն վաստակել է 45.000 ֆունտ:
Լիլի Ռոուզ Դեփ
Վանեսա Պարադիի և Ջոնի Դեփի դուստրը:
16-ամյա Լիլի Ռոուզ Դեփը այնքան է վաստակում, որ կարող է իր ծախսերը ինքնուրույն հոգալ: Երիտասարդ օրիորդը ժառանգել է մոր ֆրանսիական հմայքը և հոր համարձակությունը: Այժմ նա հանդիսանում է Chanel նորաձևության տան դեմքը:
Դիլան Պեն
Շոն Պենի և Ռոբին Ռայթի դուստրը:
Փառահեղ Դիլան Պենն ունի ուժեղ բնավորություն: Նա մերժել է «Playboy»-ին, բայց մերկ լուսանկարվել է «Treats»-ի համար: Դիլանը պայմանագիր ունի մոդելային գործակալության հետ, բայց նա հստակ գիտի, թե ինչ է ուզում կյանքում:
«Իմ կիրքը գրականությունն է: Ես ուզում եմ գրել»,- ասել է Դիլան Պենը:
Դեննիլին Խոուպ Բիրկխեդ
Աննա Նիկոլ Սմիթի և Լարրի Բիրկխեդի դուստրը
Դեննիլին իր առաջին աշխատանքը ստացել է 6 տարեկանում: Նա գովազդում էր «Guess»-ի մանկական հագուստի շարքը: Բրենդի տնօրեն Պոլ Մարչիանոն շատ գոհ է եղել փոքրիկի աշխատանքից և հիացած է եղել նրա բնական պահվածքով և անկեղծությամբ:
Այրլենդ Բոլդուին
Ալեք Բոլդուինի և Քիմ Բեսինջերի դուստրը:
2013թ. IMG Models մոդելային գործակալությունը պայմանագիր է առաջարկել Ալեք Բոլդուինի ավագ դստերը: Գործակալության ղեկավարությունը չէր կարող անտարբեր անցնել այս երիտասարդ համարձակ աղջկա կողքով: Հետագայում Այրլենդին կարելի էր տեսնել Calvin Klein-ի և Sisley-ի գովազդներում:
Իսկ նրա այս լուսանկարը հայտնվել է աշխարհի լավագույն ամսագրերի շապիկին:
Պատրիկ Շվարցենեգեր
Արնոլդ Շվարցենեգերի և Մարիա Շրայվերի որդին:
21-ամյա Պատրիկ Շվարցենեգերը նորաձևության աշխարհում մեծ պրոֆեսիոնալ է: Նա համագործակցել է Tom Ford-ի հետ, ինչպես նաև ունի պայմանգիր L.A.Models գործակալության հետ:
Զոի Կրավից
Լենի Կրավիցի և Լիզա Բոնեի դուստրը:
Հիմա Զոին 26 տարեկան է: Նրա դեբյուտը եղել է 18 տարեկանում, երբ նա սկսեց աշխատել ELLE-ում` որպես մոդել:
Նրա կարիերայի գագաթնակետը համարվում է Vera Wang-ի հետ պայմանագիրը: Նա գովազդում էր «Princess» օծանելիքը: Vera Wang-ի դիզայներները ասում էին, որ հիացած են աղջկա խարիզմայով:
Կայա Ջերբեր
Սինդի Կրոուֆորդի և Ռենդի Ջերբերի դուստրը:
14-ամյա Կայան կարիերան սկսվել է հեռավոր 2006թ., երբ նա նկարահանվեց «Melissa Odabash» մանկական լողազգեստի գովազդում: 2012թ. Կայան հադիսանում էր Young Versace-ի գովազդային դեմքը, իսկ հիմա նա ունի պայմանագիր IMG մոդելային գործակալության հետ:
Ջեք Քիլմեր
Վել Քիլմերի որդին:
80-ականների և 90-ականների սեքս-սիմվոլ Վել Քիլմերի որդին` Ջեքը սկսել է աշխատանքը Saint Laurent-ի հետ համագործակցությունից, իսկ հետո դարձել է այդ բրենդի դեմքը:
Դիլան Բրոսնան
Պիրս Բրոսնանի որդին:
Պիրս Բրոսնանի որդուն առաջին անգամ նկատել են լողափում, և անմիջապես հրավիրել են աշխատելու` որպես մոդել:
Դիլանը վստահ չէ, որ fashion կյանքն իր համար է: Նա նվագում է խմբում, ուսումնասիրում է քաղաքագիտություն: Դիլանն ընդամենը 18 տարեկան է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը