«Սկզբում իմ և Վան Գալի միջև գերազանց հարաբերություններ էին, բայց հետո սկսվեցին կոնֆլիկտները»
«ՊՍԺ»-ի կիսապաշտպանը կարծում է, որ հոլանդացի մասնագետին հարմարվել գործնականում հնարավոր չէ:
Փարիզյան ակումբի նորեկը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի հետ փոխհարաբերությունների մասին:
««Մանչեսթեր Յունայթեդում» ես շատ լավ էի խաղում, բայց հետո վնասվածք ստացա: Ամեն ինչ այնպես չգնաց, բացի դրանից իմ դիրքը դաշտում փոխվեց,- Sky Sports-ի փոխանցմամբ՝ ասել է Դի Մարիան:
«Մարզիչն էր այն մարդը, ով այդպես որոշեց, դրա համար ես սկսեցի հաճախ հայտնվել փոխարինողների նստարանին:
Դժվար է վարժվել Վան Գալին, որովհետև նա միշտ հավատարիմ է մնում իր փիլիսոփայությանը: Սկզբում մեր հարաբերությունները գերազանց էին, հետո տեղի
ունեցան 1-2 կոնֆլիկտ: Այդպես սկվեց ժամանակը, երբ բարի հարաբերություններն ավարտվեցին, իսկ դա չի կարող չազդել ֆուտբոլիստի մտքի վրա:
Դրականը, ինչ ես ստացա խաղալով ԱՊԼ-ում` շատ ընկերների ձեռքբերումն է, իսկ դա ամենալավն է ֆուտբոլում»,- հավելել է նա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը