Բաժիններ՝

Առաջին հայկական ճակատն առաջարկում է Սերբիա-Հայաստան հանդիպումը դիտել համատեղ

Սեպտեմբերի 4-ին, ժամը  20:30-ին տեղի է ունենալու Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլի Սերբիա – Հայաստան մրցավեճը: Հայաստանի ընտրանու երկրպագուների FAF շարժումը հայտարարություն է տարածել՝ առաջարկելով հանդիպումը դիտել համատեղ:

«FAF-ը, CornPop Cinema-ի հետ համատեղ է կազմակերպում դիտումը: Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին  20:30-ից հրավիրում ենքբացօթյա կինոթատրոն՝ Cinema Cornpop: Ինչպես երկրպագուներն են հավաստիացնում, Երազ թաղամասի` լամպերի լճին հարակից այգին ամբողջովին վերածվելու է FAN ZONE-ի»:
Համատեղ դիտման ընթացքում կլինեն բոլոր ֆուտբոլային ատրիբուտները` դրոշներ, պաստառներ, թմբուկներ և այլն, կստեղծվի թեժ երկրպագման իրական միջավայր: Զրկված լինելով բելգրադյան մարզադաշտից հավաքականին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունից ՝ երկրպագուները դրական լիցքեր  հավաքականին կհաղորդեն Երևանից:

Մինչ հանդիպումը անցկավելու են շարֆերի, ֆուտբոլային ատրիբուտների տարբեր խաղարկություններ և վիկտորինաներ, կլինի հյուրասիրություն, բոլոր ցանկացողները կներկվեն եռագույն և կստանան վերմակներ, բարձեր ու խաղը դիտելու համար այլ հարմարանքներ:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս