![](/banners/BeFunky-design.jpg)
«Լիվերպուլը» 13.7 մլն եվրոյով վաճառել է Ֆաբիո Բորինիին «Սանդերլենդին»
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/1468409-31365229-2560-1440.jpg)
Բորինին 4-ամյա պայմանագիր է ստորագրել Դիկ Ադվոկատի թիմի հետ: Ինչպես հաղորդում է «սև կատուների» պաշտոնական կայքը, իտալացին հանդես է գալու 9 համարի մարզաշապիկով:
Բորինին 2013-14թթ. մրցաշրջանում վարձակալության իրավունքով արդեն խաղացել է «Սանդերլենդի» կազմում:
Բորինին ավելի վաղ հանդես է եկել նաև «Չելսիի», «Սուոնսսի», «Պարմայի», «Ռոմայի» և «Լիվերպուլի» կազմերում:
2015-15թթ. մրցաշրջանում Ֆաբիո Բորինին 12 խաղ է անցկացրել «Լիվերպուլի» կազմում և դարձել է 1 գոլի հեղինակ:
2013-14թ. մրցաշրջանում Բորինին «Սանդերլենդի» կազմում խփել է 7 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը