Google-ից օգտվելու 9 կանոն, որը շատ քչերը գիտեն
Համացանցից օգտվել կարողանում են գրեթե բոլորը, իսկ Google որոնողական համակարգը համակարգչային փրկիչ է, երբ մեզ ինչ-որ բան է հարկավոր: Հաճախ, սակայն, մենք այդպես էլ չենք կարողանում գտնել այն ամենը, ինչը մեզ իսկապես հարավոր է և կորցնում ենք մեր ժամանակը:
Առաջարկում ենք ծանթանալ Google-ից օգտվելու 9 պարզ կանոնների, որոնք կօգնեն գտնել հենց այն պատասխանը, որը փնտրում ենք:
1. Ինչպե՞ս գտնել կոնկրետ արտահայտությունը կամ բառաձևը:
Այս հարցում մեզ կօգնեն չակերտները: Որոնելիս բառը չակերտներում գրելը կօգնի, որ որոնողական համակարգը գտնի հենց կոնկրետ բառաձևը, այլ ոչ թե բառերի տարբեր հոլովներ:
Օրինակ՝ «Ես ձեզ գրում եմ, որ»
2. Ինչպե՞ս գտնել նախադասության, խոսքի, մեջբերման մեջ բաց թողնված բառը:
Եթե ցանկանում ենք գտնել մեջբերման մեջ բաց թողնված բառը, որը մոռացել եք կամ շփոթում եք, ապա այդ արտահայտությունը կրկին պետք է գրել չակերտների մեջ, իսկ բաց թողնված բառի փոխարեն դնեք աստղանիշ՝ * :
3. Ինչպե՞ս գտնել մի քանի բառերով նյութերը միաժամանակ:
Սա շատ պարզ է. պարզապես պետք է բառերը միմյանցից բաժանման գծով առանձնացնել ՝ | : Այս դեպքում որոնողական համակարգը կգտնի փաստաթղթեր այս բառերից յուրաքանչյուրով:
Օրիանակ՝ ֆուտբոլ | արև | ծով
4. Ինչպե՞ս մի քանի բառեր գտնել մեկ նախադասության մեջ:
Այս դեպքում մեզ կօգնի & նշանը: Պետք է պարզապես գրել բառերը կամ արտահայտությունները՝ միմյանցից բաժանելով այս նշանով:
5. Ինչպե՞ս գտնել փաստաթուղթը, որում կլինի ձեր փնտրած կոնկրետ բառը:
Պետք է պարզապես բառը որոնելուց առաջ դիմացը դնել + նշանը և բացատ:
Օրինակ՝ + թագավորական սովորույթներ
6. Ինչպե՞ս բացառել բառի որոնումը:
Փնտրվող բառը կամ արտահայտությունը գրելուց հետո պետք է գրել այն բառը, որը չեք ուզում գտնել, պարզապես դիմացից ավելացնելով-նշանը և բացատ:
Օրինակ՝ 2015 թվականի հիթեր-ջազ
7. Ինչպե՞ս որոնել կոնկրետ կայքում:
Պարզապես պետք է նշել, թե որ կայքում եք ուզում փնտրել, դիմացը գրել site և կայքի հասցեն:
Օրինակ՝ մշակութային նորություններ site:168.am
8. Ինչպե՞ս փնտրել կոնկրետ տիպի փաստաթղթեր:
Այս դեպքում էլ մեզ կօգնի mime հավելվածը: Պարզապես գրեք ֆայլի անունը, այնուհետև mime վերջակետ և ֆորմատը:
Օրինակ՝ Երիտասարդ լրագրողի ուղեցույց mime:pdf
9. Ինչպե՞ս փնտրել կոնկրետ լեզվով:
Այսպես հատկապես հարմար է փնտրել, երբ խոսքը այնպիսի լեզուների մասին է, որոնց տառային արժեքները նույնն են: Պետք է պարզապես գրել որոնվող բառը, այնուհետև՝ բացատ, lang, վերջակետ և որոնվող լեզվի կրճատ տարբերակը:
Օրինակ՝ Henrikh Mkhitaryan lang:en
Սիրարփի Աղաբաբյան