Բաժիններ՝

Կրասնոդարի երկրամասում կրկեսի ձին հանդիսատեսի աչքի առաջ սպանել է կին ձիավարին

Ահասարսուռ դեպք է տեղի ունեցել Կրասնոդարի երկրամասի Աբրաու-Դյուրսո կրկեսում ձիավարության շոուի ժամանակ: Ձիավարուհիներից մեկը մահացել է ելույթի ժամանակ, հայտնում է ntv.ru-ն:

Հանդիսատեսից մեկը նկարահանել է մահացու ակրոբատիկ համարը: 24-ամյա Անաստասիա Մաքսիմովան վարժությունը կատարելիս ընկել է թամբից ու ոտքով կառչել ասպանդակից: Ձին շարունակել է վազել ու աղջկան քարշ տալ իր հետևից:
Կրկեսի աշխատակիցները փորձել են կանգնեցնել նժույգին, սակայն կենդանին հեռացել է կուլիսների հետևն ու մի քանի վայրկյան անց նորից ներխուժել է ու փորձել բարձրանալ տրիբունա:

Ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է շտապօգնության մեքենայում: Չճշտված տեղեկությունների համաձայն՝ շոուի սկզբում ձին հրաժարվել է դուրս գալ արենա, սակայն կազմակերպիչները կենդանուն ստիպել են: Հնարավոր է՝ հենց դա է դարձել ձիու ագրեսիվ վարքի պատճառը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930