
ՈՒԵՖԱ-ն քննարկել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Մարզական մամուլը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը և փորձում է առաջարկել իրավիճակից դուրս գալու իր տարբերակները: Հիեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի «Գաբալա»–«Բորուսիա» հանդիպմանը դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հնարավոր է արգելվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պատճառով:
Դեպքը քննարկվել է նաև ՈՒԵՖԱ-ում:
Օգոստոսի 28-ին Մոնակոյում տեղի ունեցած ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մամուլի ասուլիսի ժամանակ, կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն խոսել է առաջադրել է Մխիթարյանի խնդիրը:
«Հույս ունենք, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից եւ ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ շարունակվի»,- ասել է Ինֆանտինոն։
Հիշեցնենք, որ «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին Բաքվում։
Սիրարփի Աղաբաբյան