Բաժիններ՝

Օծանելիք՝ զբոսանավի գնով. հայազգի պարֆյումեր Ֆրանսիս Կուրկջյանը նոր բույր է ստեղծել

Հայազգի ճանաչված պարֆյումեր Ֆրանսիս Կուրկջյանը նոր բույր է ստեղծել: Նրա ստեղծած օծանելիքների յուրահատկությունը այն է, որ դրանք թողարկվում են ընդամենը մի քանի օրինակով, գրում է style.rbc.ru-ն:

Ֆրանսիսը հայտնի է ինչպես խոշոր պարֆյումերային ընկերությունների համար նոր բույրերի ստեղծմամբ, այնպես էլ էքսքլյուզիվ օծանելիքների թողարկմամբ:

Նրա օծանելիքներից շատերը մարմնավորում են այս կամ այն վայրի մթնոլորտը, օրինակ՝ Վերսալի կամ Փարիզի Գրան-պրիի: Հենց այս շարքին է պատկանում նրա նոր՝ MCY 105 օծանելիքը:
Կոմպոզիցիայում առկա են կաշվի, փայտի, օվկիանոսի աղի ջրի նոտաներ,   որպես համեմունք պարֆյումերն օգտագործել է նաև ինդոնեզական դարչին, իսպանական խունկ: Օծանելիքը թույլ է տալիս տարածությունը լցնել հաճելի բույրով ու խուսափել «թարմ ներկված նավի» հոտից:

Kurkjyan (3) Kurkjyan-new (5) Kurkjyan-new (10)

Կարդացեք նաև

Օծանելիքի պիտակի վրա գրված է МСY 105: Դա նշանակում է, որ Կուրկջյանի երկրպագուները չեն կարողանա օծանելիքը ձեռք բերել ազատորեն: Օծանելիքը վաճառվում է միայն նոր Monte Carlo Yachts 105 զբոսանավի հետ:

01_mcy105_navigation

Այս շարքի առաջին նավն ունի 32 մ երկարություն, այն կառուցվել է դիզայներ Նուվոլարի Լենարդի կողմից ու այս օգոստոսին իջեցվել է ջուրը Վենետիկում: Զբոսանավը սեպտեմբերին կմասնակցի Կաննի զբոսանավային փառատոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս