10 լուրջ պատճառ՝ քիչ շաքար օգտագործելու համար
Kitchenmag.ru կայքը ներկայացրել է 10 պատճառ, թե ինչու պետք է քիչ շաքար օգտագործել:
1. Շաքարը թմրամիջոց է: Շաքարը յուրահատուկ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, և այդ ազդեցությունն ինչ-որ առումով նման է կախվածությանը թմրեցնող միջոցներից: Մեկ անգամ որևէ քաղցր բան օգտագործելուց հետո օրգանիզմը նորից ու նորից է շաքար ուզելու:
2. Շաքարը փչացնում է մաշկը: Շաքարը զգալիորեն վնասում է մաշկը: Քաղցրավենիքի պարբերական օգտագործումը մեծ քանակով՝ անխուսափելիորեն ազդում է մաշկի վրա: Այն դառնում է ավելի փխրուն և ավելի շատ է հակված բշտիկների, այլ տհաճ երևույթների առաջացմանը: Դա թույլ չտալու համար աշխատեք վերահսկել օգտագործվող շաքարի չափը:
3. Շաքար սպորտի ու մեդիտացիայի փոխարեն: Որոշ հոգեբաններ նշում են, որ մեծ քանակով շաքար օգտագործելու դեպքում մարդ կարծես թե փորձում է «ուտել» իր խնդիրները և ժամանակավորապես մոռանալ դրանց մասին: Դրա պատճառն այն է, որ քաղցրավենիքն օրգանիզմում էնդորֆին է արտադրում՝ երջանկության հորմոն: Զարմանալի չէ, որ սթրեսի ժամանալ մարդիկ, հին սովորության համաձայն, սկսում են շատ քաղցրավենիք օգտագործել՝ չմտածելով դրա հետևանքների մասին: Սակայն պետք է իմանալ, որ էնդորֆինն արտադրվում է նաև սպորտով զբաղվելիս: Դա ավելի օգտակար է օրգանիզմի համար, չի վնասվում կառուցավծքն ու ամրացնում է իմունիտետը:
Երբ շոկոլադե սալիկ ուտելու ցանկություն է առաջանում՝ մեդիտացիայով զբաղվեք: Փորձեք հանգստանալ և գտնել հոգեկան հավասարակշռություն: Երբ շաքարի օգտագործումը դադարի դառնալ նման իրավիճակից միակ ելքը, սկսեք վերլուծել ձեր խնդիրը: Փորձեք հասկանալ, թե ինչու է քաղցրը ձգում ձեզ և փորձեք խնդիրը լուծել առանց «շաքարային դոպինգի»:
4. Շաքարն ավելորդ կիլոգրամների պատճառ է: Շաքարի ամենատեսանելի բացասական ազդեցությունն ավելորդ կիլոգրամներն են փորի հատվածում: Այդպես գիրանալը չափազանց հեշտ է: Շատերը չեն էլ հասկանում՝ ինչպես է դա տեղի ունենում: Իսկ դրանցից ազատվելը շատ ավելի դժվար է:
Բացի դրանից՝ շաքարը միայն որոշակի ժամանակով է հագեցնում սովը: Որպես դրա հետևանք դուք ավելի շատ եք ուտում:
5. Շաքարը ծանրաբեռնում է ենթաստամոքսային գեղձը: Շաքարի օգտագործումը ծանրաբեռնում է այս օրգանի աշխատանքը, քանի որ այն ստիպված է լինում աշխատել ամբողջ ուժով: Պատճառն այն է, որ այս օրգանը պատասխանատու է ինսուլինի համար, որն անհրաժեշտ է շաքարի յուրացման համար: Որքան շատ շաքար է օգտագործում մարդը, այնքան մեծանում է ենթաստամոքսային գեղձի ծանրաբեռնվածությունը: Իսկ այն որոշ ժամանակ անց կարող է չդիմանալ այդ ծանրաբեռնվածությանը: Այդպիսով՝ շաքարը չի յուրացվի օրգանիզմի կողմից և կսկսի հավաքվել օրգանիզմում: Ախտորոշումը բավական տխուր է՝ շաքարային դիաբետ:
6. Շաքարը փչացնում է ատամները:
7. Շաքարը գտնում է օրգանիզմի թույլ տեղերը: Օրգանիզմում շաքարը գտնում է թույլ տեղերը և հարվածում հենց դրանց: Ստամոքսից շաքարն անցնում է արյան մեջ: Եթե դրա քանակը գերազանցում է թույլատրելի սահմանը, այն վերածվում է տոքսիկ նյութի: Այդ դեպքում շաքարը կարող է ազդել բոլոր օրգանների վրա՝ կախված նրանից՝ ինչ վիճակում է այն գտնվում:
8. Շաքարը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ: Շաքարը չարաշահելը կարող է նպաստել այս հիվանդության առաջացմանը: Դրա շարքին կարելի է դասել օնկոլոգիական հիվանդությունները:
9. Շաքարը վնասում է սիրտ-անոթային համակարգը: Շաքարի չարաշահման դեպքում օրգանիզմում կարող են տեղի ունենալ որոշակի փոփոխություններ, որոնք կարող են այնպիսի հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, ինչպիսին է աթերոսկլերոզը:
10. Շաքարը թուլացնում է իմունիտետը: Եթե կարծում եք, թե շաքարի չարաշահումը վնասում է միայն ակնհայտ խնդիրներ ունեցող անձանց, ապա չարաչար սխալվում եք: Բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարի պարբերաբար օգտագործումը իմունիտետը թուլացնում է 17 անգամ:
Պատրաստեց 168.am-ը